Հրաշք կլինի, որ հասարակությունը գոնե այս հարցի շուրջ համախմբվի, քանի որ սա կենսական հարց է. Հրանտ Թոխատյան (տեսանյութ)
Հրաշք կլինի, որ հասարակությունը գոնե այս հարցի շուրջ համախմբվի, քանի որ սա հրատապ և կարևոր հարց է բոլորիս համար, անգամ կենսական հարց է: Այս մասին դեպի ՌԴ դեսպանատուն իրականացրած մտավորականների երթի ժամանակ ասաց դերասան Հրանտ Թոխատրյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուրիս պարտքն է լինել որդեկորույս ծնողների կողքին, որ իրենք զգան, որ միայնակ չեն: Նա նկատեց, որ բոլորիս կողքին կան մարդիկ, ովքեր տարբեր կերպ են մտածում, բայց դա չի նշանակում, որ պետք է կառչել այդ մտածելակերպից, քանի որ մեկը հեռացում է ուզում, մեկը ասում է թող մնա, սակայն դա այսօր որևէ առչություն չունի իրենց այսօրվա պահանջի հետ:
Նա նշեց, որ լավ կլիներ փաստաթղթում նշված կետերը չկատարվեր, քանի դեռ գերիները չեն վերադարձել, բայց արդեն չի եղել: «Ես չգիտեմ հիմա դա ինչպես կարելիէ ուղղել, եթե հնարավոր է որ վարչապետը ունի հանավրոություն դիմել իր թշնամի կոլեգային՝ Ադրբեջանի նախագահին, ու տղավարի ասի եղել է սենց, հիմա թող այդպես լինի, դա երևի թե հարցին լուծում կտար, ես չգիտեմ դիմել է, թե ոչ»,-ասաց նա:










