Պահանջում ենք ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների մարմինները. մտավորականները երթ իրականացրին (տեսանյութ)

12:01 • 29.11.20

Մտավորականները Ազատության հրապարակից երթով գնում են ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք նամակ կհանձնեն ՀՀ-ում ՌԴ դեսպանին։ Մտավորականները պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ Հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում,
շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին։