Մինսկում բողոքի ակցիայի ժամանակ շուրջ 250 մարդու են ձերբակալել

22:04 • 29.11.20

Մինսկում շուրջ 250 քաղաքացի է բերման ենթարկվել բողոքի չարտոնված ակցիաներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

«Մինսկի տարածքում զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար ձերբակալվել է շուրջ 250 քաղաքացի, որոնց նկատմամբ ստուգումներ են իրականացվում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցներին մի քանի անգամ նախազգուշացվել է հակաիրավական գործողությունների անթույլատրելիության մասին, ինչից հետո առավել ակտիվ անձինք ձերբակալվել են:

Բելառուսի ընդդիությունը, ավանդաբար, կիրակի երթի տեսքով բողոքի ակցիա է իրականացնում Մինսկում: Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: