Փաշինյանի այսօրվա 2 գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում. երկրորդ նախագահի գրասենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարճ հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան երկու գրառումներին։
«Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։ Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր երկու գրառում էր արել երկուսն էլ Արցախի թեմայով։ Առաջին գրառման մեջ նա նշել էր, որ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում։ Երկրորդ գրառման մեջ Փաշինյանը պատմել էր, թե ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին և ինչու հնարավոր չի եղել այդ ժամանակ հասնել պատերազմի դադարեցմանը։










