Թրամփի ընտրական շտաբը կպահանջի ձայների վերահաշվարկ կատարել Վիսկոնսին նահանգում, որտեղ առաջատարը Բայդենն է
ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ձայների վերահաշվարկ կպահանջի Վիսկոնսին նահանգում, որտեղ առավելություն է ստացել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թրամփի շտաբը պահանջել է վերահաշվարկ կատարել նահանգի երկու ամենաշատ բնակչություն ունեցող բնակավայրերում, որտեղ Բայդենը 20 հազար ձայներով գերազանցել է Թրամփին:
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:










