Ֆրանսիայում իրավապահներին տեսանկարահանելու արգելք նախատեսող օրինագծի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ 98 ոստիկան է վիրավորվել

02:43 • 30.11.20

Ֆրանսիայում իրավապահներին տեսանկարահանելու արգելք նախատեսող օրինագծի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ 98 ոստիկան է վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 62 իրավապահ է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանյեն հայտարարել է, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն:

Երկու ցուցարար էլ Ոստիկանության գլխավոր վարչություն բողոք են ներկայացրել իրավապահների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: 

Իրավապահները տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 80 ցուցարարի են բերման ենթարկել:

Վերջին օրերին մայրաքաղաք Փարիզում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նախատեսվող օրենսդրական փոփոխության դեմ, որոնց ընթացքում մի քանի անգամ բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ տասնյակ տուժածներ են եղել: