«Հոֆենհայմը» առանց Ադամյանի ոչ-ոքի խաղաց

00:20 • 30.11.20

Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Հոֆենհայմը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ:

Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով:

Այս խաղից հետո «Հոֆենհայմը» 9 միավորով 12-րդ տեղում է: