Չինական տիեզերական սարքը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)
Չինական Chang'e-5 տիեզերական սարքը հաջող վայրէջք է կատարել Լուսնի մակերեսին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Լուսնի ուսումնասիրության չինական ծրագրի հաղորդագրությունում:
Նշվում է, որ մոտեցումը Լուսնի տեղի է ունեցել Չինաստանի ժամանակով 23:11-ին (երևանյան 19:11): Սարքը վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի երևացող կողմում՝ արևմտյան երկայնության 51.8 աստիճան և հյուսիսային լայնության 43.1 աստիճան կոորդինատներում:
Վայրէջք կատարող հարթակին ամրացված տեսախցիկը լուսանկարներ է արել Լուսնի մակերեսին մոտենալու պահից: Չինաստանի համար սա տիեզերական սարքի արդեն երրորդ հաջողված փափուկ վայրէջքն է Լուսնի վրա:
Առաջիկայում կսկվի լուսնային ապարի ավտոմատացված հավաքումը՝ սարքի վայրէջք կատարած հարթակին ամրացված հորատման գործիքի օգնությամբ: Երկու օրվա ընթացքում սարքը փորձանմուշներ կհավաքի Լուսնի մակերեսից, որոնք կտեղադրվեն հատուկ տարայում և վերադարձող սարքի հետ կհասնեն Երկիր:
Վերադարձը Երկիր նախատեսվում է դեկտեմբերի 16-ին կամ 17-ին:










