Ֆիլիպինները կգնի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

15:52 • 01.12.20

Ֆիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում` ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարրի Ռոքեն, որի խոսքը մեջբերում Է CNN Philippines հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոքեի խոսքով, որը վկայակոչում Է պատվաստման ծրագրի համակարգող Կառլիտո Գալվեսից ստացած տեղեկատվությունը, բացի ռուսաստանյան պատվաստանյութից, Ֆիլիպինները կգնեն չինական Sinovac ընկերության, ամերիկյան Pfizer-ի և բրիտանանկան AstraZeneca-ի պատվաստանյութերը: Ընդամենը Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստել իրենց 60 միլիոն քաղաքացիների՝ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար: Դրա համար նրանք հույս ունեն ծախսել ավելի քան 73 մլրդ ֆիլիպինյան պեսո (մեկուկես միլիարդ դոլար): Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Ֆիլիպինները պլանավորում են ստանալ 2021 թվականի երկրորդ եռամսյակում:

Անցյալ շաբաթ ֆիլիպինյան իշխանությունները մասնավոր ընկերությունների մասնակցությամբ AstraZeneca-ի հետ համաձայնագիր են կնքել պատվաստանյութի 2,6 մլն չափաբաժին գնելու վերաբերյալ: «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Առողջապահության նախարարությունն այն գրանցել Է օգոստոսի կեսերին, որը աշխարհում գրանցված առաջին պատրաստուկն Է COVID-19-ի կանխարգելման համար: Դրա առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը: Այժմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ Է անցկացվում 40 հազար մարդու մասնակցությամբ:

Ֆիլիպինները կգնի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը