Ռումինիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը. էքզիթ փոլ

23:56 • 06.12.20

Ռումինիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ստանալով 30,5 տոկոս ձայն:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են էքզիթ փոլերի տվյալները, որոնք քվեարկության ավարտից հետո տարածել է Mediafax գործակալությունը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկայիս փոքրամասնության կառավարությունը գլխավորող Ազգային-լիբերալ կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 29 տոկոսը: