Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում վարորդը Nissan Pathfinder-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. Shamshyan.com

01:12 • 07.12.20

Դեկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Հունան Հովհաննիսյանը իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերին բախվելու հետևանքով հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է մեքենայի վրա, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: 

Մանրամասները՝ այստեղ: