Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է ավելի քան 55 հազար մարդ. РИА Новости

00:47 • 07.12.20

Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է ավելի քան 55 հազար մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Sante Publique սանիտարական գործակալությանը: 

Փորձագետների տվյալներով՝ Ֆրանսիայում COVID-19-ից ընդհանուր առմամբ մահացել է 55 155 մարդ, ընդ որում՝ միայն 175-ը մահացել է վերջին 1 օրում: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է վարակման 2 292 497 դեպք, վերջին 24 ժամում հաստատվել է վարակման 11022 դեպք:

Վերջին 7 օրերի ընթացքում հիվանդանոց է դիմել 8564 մարդ: