Կանադայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում ավելացել է ավելի քան 6000-ով. RT
Կանադայում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության դեպքերի թիվը 1 օրում ավելացել է ավելի քան 6000-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ 1 օրում երկրում կորոնավիրուսով է վարակվել 6261 մարդ, այդպիսով ընդհանուր առմամբ կազմելով 415 182:
Կանադայում համավարակի հետևանքների բարդացումների պատճառով ընդհանուր առմամբ մահացել է 12 665 մարդ: Կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր երկրում ապաքինվել է 329.1 հազար պացիենտ:
Ավելի վաղ Կանադայում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը կազմում էր 408 921:










