Իսրայելում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանափակող որոշ միջոցառումներ կվերականգնվեն. Նեթանյահու

04:42 • 07.12.20

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երկրում հնարավոր է վերականգնվեն սահմանափակող միջոցառումներից մի քանիսը: Այս մասին գրում է RT-ն:

«Հիմա ես առանց երկմտելու կրկին կմտցնեմ սահմանափակումներից մի քանիսը»,- ասել է Նեթանյահուն:

Իր խոսքով՝ որքան արագ դա արվի, այդքան քիչ կլինի սահմանափակումների տևողությունը: Նա նաև ընդգծել է, որ Իսրայելում հիվանդացության մակարդակը ամենացածրերից է Եվրոպայում:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում կորոնավիրուսով վարակումների թիվը աճել է 1502-ով՝ կազմելով  343 665: