Նյու Յորք - Մոսկվա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է՝ ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգից հետո
Նյու Յորքում Ջ ոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում «Աէրոֆլոտ» ընկերության Նյու Յորք Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգից հետո ստուգումներ են սկսվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ավիաընկերությունից՝ կիրակի Նյու Յորքի իրավապահների կողմից ստացված տեղեկությունն այն մասին, որ ինքնաթիռն ականապատված է, չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Նյու Յորք- Մոսկվա չվերթը հետաձգվել էր մոտ 3 ժամ: Իրավապահները ստուգումներ էին սկսել ինքնաթիռում, որտեղից իջեցրել էին բոլոր ուղևորներին:
«Եղել է ինքնաթիռում կողմնակի առարկայի վերաբերյալ ահազանգ, տեղեկությունը կեղծ է, ամեն ինչ ստուգվել է, ինքնաթիռը պատրաստվում է թռիչքին…»,- հաղորդել է ավիաընկերության աշխատակիցը:










