Միջերկրական ծովում լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրքական և եգիպտական հածանավերի միջև. Al Masdar News

11:49 • 07.12.20

Ըստ հունական լրատվամիջոցների`Միջեկրական ծովի արևելյան հատվածում լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրքական և եգիպտական հածանավերի միջև, հայտնում է almasdarnews.com -ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջինս մասնացկում էր Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի և ԱՄԷ-ի հետ համատեղ համատեղ անցկացվող «Մեդուսա» զորավարժություններին:

Ըստ տեղեկությունների`թուրքական հածանավը փորձել է մտնել ուսումնական տարածք Եգիպտոսի ծովային տիրույթում և հրաժարվել է կատարել տարածքը լքելու խնդրանքը:

Ո՛չ Եգիպտոսի, ո՛չ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները չեն մեկնաբանել լուրը: Այնուամենայնիվ, եթե ադա ճիշտ է, սա առաջին բախումն է երկու երկրների միջև Միջերկրական ծովում` տարածաշրջանում լարվածության սկզբից ի վեր: