SpaceX-ի բեռնատար տիեզերանավը մոտեցել է Միջազգային տիեզերակայանին

23:19 • 07.12.20

Ամերիկյան SpaceX ընկերության բեռնատար տիեզերանավը երկուշաբթի ուղեծրում մոտեցել է Միջազգային տիեզերակայանին՝ գտնվելով կայանից 400 մետր հեռավորությամբ և պատրաստվելով միակցվելուն: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ին:

Ինչպես նշվում է, Cargo Dragon  տիեզերանավի ավտոմատ միակցումը Միջազգային տիեզերակայանի Harmony ամերիկյան հատվածին նախատեսվում է ուշ երեկոյան:

Հիշեցնենք, որ տիեզերանավի արձակումը տեղի էր ունեցել նախօրեին: Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ այն համալրված է մինչև 250 գիտափորձ իրականացնելու համար անհրաժեշտ նյութերով:

SpaceX-ի բեռնատար տիեզերանավը մոտեցել է Միջազգային տիեզերակայանին