ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանը վարակվել է կորոնավիրուսով. РИА Новости

02:45 • 07.12.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Թրամփի թվիթերյան գրառմանը:

«Ռուդի Ջուլիանին՝ այսօրվա դրությամբ Նյու Յորքի պատմության մեջ ամենահեղինակավոր քաղաքապետը, և նա, ով ջանադրաբար աշխատել է ԱՄՆ պատմության մեջ ամենաանարդար ընտրությունները բացահայտելու ուղղությամբ, ստացել է չինական վիրուսի թեստի դրական արդյունք: Արագ ապաքինվեք, Ռուդի, մենք կշարունակենք»,- գրել է Թրամփն իր օգտահաշվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջուլիանին օգնել է Թրամփին ամերիկյան որոշ նահանգներում գրանցված նախագահական ընտրությունների արդյունքները: