Պետք է փորձել երկխոսություն, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

18:57 • 08.12.20

Անհրաժեշտ է ինքներս մեզ հետ ազնիվ լինենք ու ընդունենք պարտությունը. այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա շեշտեց՝ պետք է հասկանալ, որ կատարվածն այլ կերպ հնարավոր չէ անվանել և որ պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես։ «Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել։ Հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները։ «Դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա», - ասաց Քոչարյանը։