Pfizer-ը հայտարարել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի անբավարարության մասին. The Washington Post
Pfizer ամերիկյան ընկերությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հաղորդել Է, որ չի կարողանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի զգալի քանակություն տրամադրել մինչև հունիսի կամ հուլիսի վերջ, քանի որ մյուս երկրները գնել են պաշարների զգալի մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրների:
Ինչպես հաղորդում Է հրատարակությունը, դա նշանակում Է, որ ԱՄՆ կառավարությունը, հնարավոր Է, չի կարողանա ավելացնել Pfizer-ի պատվաստանյութի մատակարարումներն այնքան արագ, ինչպես սպասվում Էր: Այդ առնչությամբ կասկածներ են առաջանում այն բանի կապակցությամբ, թե ամերիկյան իշխանությունները կկարողանան արդյոք հետևել գրաֆիկին և երկրի բնակչության մեծ մասի շրջանում պատվաստում անցկացնել մինչեւ գարուն կամ ամռանը սկիզբ:
Pfizer-ի ներկայացուցիչ Էմի Ռոուզը հրաժարվել Է հրատարակությանը որևԷ տեղեկատվություն հաստատել ամերիկյան կառավարության հետ ընկերության բանակցությունների վերաբերյալ և հայտարարել Է, որ, բացի առաջին 100 միլիոն չափաբաժնից, որն ԱՄՆ-ն իրեն երաշխավորել Էր, անհրաժեշտ կլինի առանձին համաձայնագիր կնքել:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները ժխտել են, որ երկրորդ եռամսյակում խնդիրներ կառաջանան պատվաստանյութի հասանելիության կապակցությամբ, վկայակոչելով այլ պատրաստուկներ, որոնք գտնվում են մշակման փուլում: Սակայն առանձին պաշտոնյաներ, որոնք ծանոթ են պարտավորագրերին, հայտարարել են, որ մյուս ընկերությունների պատվաստանյութերի մատակարարումները կարող Է բավարար չլինել պակասը լրացնելու համար:
Ավելի վաղ Wall Street Journal թերթը հաղորդել Էր, որ Pfizer ամերիկյան դեղագործական ընկերությունը լոգիստիկայի հետ կապված խնդիրների պատճառով մինչև 2020 թվականի վերջը կմատակարարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կրկնակի պակաս չափաքանակ, քան ենթադրվում Էր: Ինչպես հաղորդում Է հրատարակությունը, սկզբում Pfizer-ը եւ նրա գերամանական գործընկերը՝ BioNtech-ը, ծրագրել Էին մինչև տարեվերջ մատակարարել պատվաստանյութի 100 միլիոն չափաքանակ, այժմ այդ թիվը վերափոխվել Է մինչեւ 50 միլիոն:










