«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է ադրբեջանական խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան  

23:30 • 08.12.20

«Ռոսսելխոզնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից խնձորների և լոլիկների ներկրումը Ռուսաստան՝ այդ երկրի արտադրանքում վնասատուներ հայտնաբերելու պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորն» Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը բազմիցս զգուշացրել է Ռուսաստան մատակարարվող ապրանքներում ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերման մասին:

«Այդ առնչությամբ բուսասանիտարական բարեկեցության պահպանման նպատակով կանխվում է վերոնշյալ վնասատուների ներմուծումն ու տարածումը Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ: