Արարատի մարզում բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած համայնքների ղեկավարներին․ (տեսանյութ) Yerevan.Today
Արարատի մարզի բնակիչներն այսօր Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի մարզի մի շարք համայնքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:
Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը:
Նրանք Արարատի այն համայնքների ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության 16 ուժերին:
Մանրամասներըտեսանյութում։










