Հոնկոնգում ձերբակալվել են այս տարվա հուլիսին տեղի ունեցած չարտոնված զանգվածային բողոքի ցույցին մասնակցած 8 ընդդիմադիր գործչի

06:43 • 08.12.20

Հոնկոնգի ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան ձերբակալել է նվազագույնը 8 ընդդիմադիր գործիչների, որոնց թվում՝ Օրենսդրական խորհրդի 3 նախկին պատգամավորների: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով South China Morning Post թերթին:

Ձերբակալվածները մեղադրվում են այս տարվա հուլիսի 1-ին չարտոնված բողոքի ակցիային մասնակցելու մեջ: Այդ օրը Հոնկոնգում ցույցեր էին անցկացվել Չինաստանի խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքի մասին, որով թույլ է տրվում Չինաստանի այս հատուկ ադմինիստրատիվ շրջանում ապահովել ազգային անվտանգությունը: Ոստիկանությունը ձերբակալել էր ընդհանուր առմամբ 370 ցուցարարի:

Պաշտոնական Պեկինը հայտնում է, որ նոր օրենքը միտված է ահաբեկչության, անջատողականության սպառնալիքների, պետական իշխանության խարխլման և օտարերկրյա ուժերի հետ համագործակցության դեմ պայքարին և նախատեսում է ցմահ ազատազրկում ՝որպես առավելագույն պատիժ: