AirPods Max. Apple-ը նոր անլար ականջակալներ է ներկայացրել
Ամերիկյան Apple ընկերությունը երեքշաբթի ներկայացրել է AirPods Max նոր անլար ականջակալները: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, արտադրողների խոսքով՝ ականջակալների նորագույն մոդելը համալրվել է էկվալայզերով, որն աղմուկի ակտիվ ճնշման և տարածական աուդիոյի գործառույթ է կատարում:
Մարտկոցի լիցքավորումը պետք է բավականացնի 20 ժամ աշխատանքի ռեժիմին՝ երաժշտություն լսելուն և հեռախոսով զրուցելուն: Ականջակալների հետ նաև փափուկ պատյան է տրամադրվում:
Ականջակալները կներկայանան հինգ գույնով՝ «տիեզերական մոխրագույն», արծաթագույն, կանաչ, երկնագույն և վարդագույն: AirPods Max-ի գինն ԱՄՆ-ում կկազմի 549 դոլար:










