ԱՀԿ մասնագետները միացել են Հնդկաստանում անհայտ հիվանդության ուսումնասիրությանը. հիվանդների թիվն անցել է 800-ը

15:55 • 08.12.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները օգնում են Հնդկաստանի Անդրա-Պրադեշ նահանգի իշխանություններին ՝ անհայտ հիվանդության ուսումնասիրման հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է կազմակերպության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրի հարավում գտնվող Անդրա-Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության դեպքերը հետաքննելու համար հատուկ խումբ ստեղծելու մասին:

«ԱՀԿ-ի առողջապահական վերահսկողության երկու աշխատակից աջակցում է առողջապահության պետական մարմիններին հետազոտությունների կատարման գործում»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ նահանգի կառավարությունը Հնդկաստանի Էլուրու քաղաք է ուղարկել լրացուցիչ բուժաշխատողներ ու շտապօգնության թիմեր: Բացի այդ, հետաքննությանը միանում են նաև երկրի առաջատար հաստատությունների փորձագետներ:

«Ջրի նմուշներ են հավաքվում , փորձարկումներ են կատարվում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաև հաստատել է, որ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ և պարզվում է:

Անցյալ կիրակի անհայտ հիվանդության բռնկում է սկսվել Էլուրու քաղաքում և նրա շրջակայքում: Հիվանդության հետևանքով մեկ մարդ մահացել է, հիվանդների թիվն անցել է 800-ը:

ԱՀԿ մասնագետները միացել են Հնդկաստանում անհայտ հիվանդության ուսումնասիրությանը. հիվանդների թիվն անցել է 800-ը