Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել ելակի ծրագրից. Միքայել Մինասյան (տեսանյութ)

21:00 • 08.12.20

Արցախի Պաշտպանության բանակը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել ելակի ծրագրից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է բանակ, նախ զենքը, զինամթերքը հարցում, ապա՝ ինֆորմացիան, իսկ այդ ամբողջ համակարգերը քանդելուց հետո հերթը հասել է կարևոր կտորին, որը նաև ռազմավարական է՝ զորքի ուտելիքը:

«Հիշո՞ւմ եք այդ ամբողջ PR-ը, որի անունը ես դրել եմ՝ ելակային քանդոցի: Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել այդ ծրագրից, դա անել Հայաստանում. ուզո՞ւմ եք զորքը ելակ ուտի, թող դա լինի Հայաստանում: Բացատրեմ՝ ինչու. որովհետև, երբ սկսվում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպությունները, որոնք պետք է մատակարարեն բանակի սնունդը, չեն կարող գալ, հասնել, և դա նորմալ է, որովհետև զորքը պետք է ունենա զենք և ուտելիք: Երբ սկսվեց պատերազմը, այդ մարդիկ օբյեկտիվ պատճառներով չէին կարող մատակարարել ոչ միայն ելակը, նաև հացը և միսը, և զորքը մնաց սոված»,- ասաց Միքայել Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։