Նյու Յորքում 1 շաբաթվա ընթացքում կվերաբացվի 850 դպրոց. դասի կհաճախի 190 հազար աշակերտ. ТАСС
Նյու Յորքի իշխանությունները ծրագրում են ընթացիկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսում վերսկսել 850 դպրոցի աշխատանք, որոնք ավելի վաղ փակվել էին համավարակի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկուշաբթի Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի հայտարարությանը:
«Այս շաբաթ կվերաբացվի 850 դպրոց»,- ընդգծել է նա: Քաղաքապետի խոսքով՝ սպասվում է, որ 1 շաբաթվա ընթացքում դպրոց կվերադանա 190 հազար աշակերտ: Ծրագրվում է, որ առաջին հերթին դպրոց կգնան ցածր դասարանների աշակերտները, ինչպես նաև այն երեխաները, որոնք մասնակցում են նախադպրոցական պատրաստության ծրագրերի:
Դե Բլազիոն հստակեցրել է, որ դպրոցների մի մասը երկուշաբթի արդեն բացվել է: Սպասվում է, որ վերաբացված դպրոցների մեծ մասը հաջորդ շաբաթների ընթացքում անցում կկատարեն դասապրոցեսի անցկացման 5-օրյա ռեժիմին:










