Սակրավորական խմբերը Մարտակերտում ոչնչացնում են «Սմերչ» համակարգից արձակված ռումբեր․ պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ Արցախի ԱԻ պետական ծառայություն
Այսօր ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։
Քիչ հետո դրանք կոչնչացվեն։ Խնդրում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք։Այս մասին տեղեկացնում է արցախի ԱԻ Պետական ծառայությունը։
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն։










