Բրազիլական ավիաընկերությունն առաջին անգամ աշխարհում կվերսկսի Boeing 737 MAX-ով չվերթները
Բրազիլական Gol ավիաընկերությունն առաջին անգամ աշխարհում կվերսկսի առևտրային թռիչքները Boeing 737 MAX ինքնաթիռներով՝ 2019 թվականի գարնանը դրանց շահագործումը կասեցնելուց հետո: Այդ մասին հաղորդել Է O Globo-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տեսակի օդանավերով չվերթներն ընկերությունը կսկսի իրականացնել արդեն դեկտեմբերի 9-ից: Մինչև այս տարվա վերջը Gol-ը պլանավորում Է շահագործման հանձնել իր բոլոր յոթ Boeing 737 MAX-երը:
Ավիաընկերությունում նշել են, որ 20 ամիս հանգամանորեն ուսումնասիրել են այդ ինքնաթիռների անվտանգության հետ կապված հարցերը: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FFA) Boeing-ին թույլատրել Է վերականգնել Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը:
737 MAX ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել Էին 2019 թվականի մարտին՝ երկու ավիավթարներից հետո: 2019 թվականի մարտին Ethiopian Airlines ավիաընկերության այս մոդելի ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է 157 մարդ:
2018 թվականի հոկտեմբերին ինդոնեզական Lion Air ընկերության Boeing 737 MAX-ի կործանման զոհ Է դարձել 189 մարդ: FAA-ն Boeing-ից պահանջել Է փոփոխություններ մտցնել 737 MAX ինքնաթիռների ծրագրային ապահովման և սարքավորման մեջ այն խնդիրները լուծելու համար, որոնք դարձել են երկու վթարների պատճառ, ինչպես նաեւ մի շարք այլ թերությունների վերացում, որոնք հայտնաբերվել են ինքնաթիռների ստուգման ժամանակաշրջանում:
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) դեռ հոկտեմբերին հայտարարել Էր, որ այն փոփոխությունները, որոնք մտցվել են ծրագրային ապահովման մեջ, և 737 MAX ինքնաթիռների սարքավորումը, բավականաչափ անվտանգ են դարձրել օդանավերը, որպեսզի դրանք կարողանան Եվրոպայի օդային տարածությունում թռիչքները վերսկսել մինչեւ 2020 թվականի վերջը:










