Ֆրանսիան միկրոչիպերի օգնությամբ բարձր մտավոր ունակություններով, ցավադիմացկուն և սթրեսակայուն զինվորներ կստեղծի․ Daily Mail

16:49 • 09.12.20

Ֆրանսիան միկրոչիպերի օգնությամբ բարձր մտավոր ունակություններով, ցավադիմացկուն և սթրեսակայուն զինվորներ կստեղծի, գրում է Daily Mail-ը։

Երկրի զինված ուժերի նախարարության էթիկայի կոմիտեն հավանություն է տվել այդ ուղղությամբ աշխատելու նախագծին, «որպեսզի Ֆրանսիան հետ չմնա այն երկրներից, որոնք արդեն աշխատում են նման նախագծերի վրա»:

Նշվում է, որ միկրոչիպային իմպլանտատները նախատեսված կլինեն «ուղեղի ունակությունների բարելավման» համար։ Գիտնականները նաև ձգտում են ստեղծել իմպլանտատներ, որոնք թույլ կտան բանակի հրամանատարական կետերին հետևել իրենց զինվորների շարժին և իմանալ նրանց գտնվելու վայրը, փորձ է արվում նաև ստեղծել դեղեր, որոնք զինվորներին ցավադիմացկուն կդարձնեն։

Նաև ուսումնասիրություններ են կատարվում զինվորներին երկար ժամանակ արթուն պահող հաբերներ ստեղծելու և լսողությունը բարելավելու համար վիրահատություններ իրականացնելու ուղղությամբ։

Ֆրանսիայում մտավախություն ունեն, որ ֆրանսիական բանակը կարող է հետ մնալ այլ երկրների բանակներից, որոնք արդեն նման ոլորտներում սկսել են հետազոտությունները։

Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում անմիջապես միկրոչիպեր փոխպատվաստել իր զինվորներին:

France is developing bionic soldiers resistant to pain and stress with microchip-enhanced brain powerResearch is also being done to create pills which will keep soldiers awake for long periods and surgery to improve their hearingMinister of the armed forces, Florence Parly (pictured), said France isn't preparing to implant microchips into its soldiers immediately

Ֆրանսիան միկրոչիպերի օգնությամբ բարձր մտավոր ունակություններով, ցավադիմացկուն և սթրեսակայուն զինվորներ կստեղծի․ Daily Mail