Գոլանի բարձունքների բնակիչներն Իսրայելի իշխանությունների դեմ համընդհանուր գործադուլ են հայտարարել

15:32 • 09.12.20

Գոլանի բարձունքների բնակիչները Իսրայելի իշխանությունների դեմ այսօր համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ իրենց տարածքում էլեկտրաէներգիա ստանալու նպատակով հսկայական տուրբոհովհարային շարժիչներ տեղադրելու առնչությամբ, գրում է Al Masdar News-ը։

Նշվում է, որ Գոլանի կրոնական և սոցիալական իշխանությունների հանդիպումից հետո համընդհանուր գործադուլի որոշում է կայացվել, որն ուղղված է Գոլանի բարձունքներում Իսրայելի՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով հսկայական տուրբոհովհարային շարժիչներ տեղադրելու մասին որոշման դեմ։

Երկուշաբթի իսրայելական զորքերը փակել են Գոլան գյուղի մի շարք գլխավոր մուտքեր և թույլ չեն տվել մարդկանց հասնել իրենց գյուղատնտեսական տարածքներ այն շրջաններում, որտեղ իշխանությունները մտադիր են տուրբոհովհարային շարժիչներ տեղադրել։

Բնակիչները իսրայելական զորքերին կանգնեցնելու համար հավաքվել են Մաջդալ-Շամս, Սահիտա, Բակատ և Մասադա շրջաններում գյուղատնտեսական տարածքներ տանող ճանապարհներին։