Ֆրանսիայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 56 հազար մարդ է մահացել. RT

02:13 • 09.12.20

Ֆրանսիայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 56 հազար մարդ է մահացել, հաղորդում է RT-ն:

Ըստ այդմ, Ֆրանսիայում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, մահացել է 56 352 մարդ, որից 380-ը՝ վերջին 1 օրում:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է վարակման 2 309 621 դեպք, 13 713-ը՝ վերջին մեկ օրում:

Վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսի ախտորոշմամբ 8564 վարակակիր է հոսպիտալացվել: