Ֆրանսիայի արևելքում ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ, փրկվել է միայն օդաչուն

05:01 • 09.12.20

Ֆրանսիայի արևելքումՙ Ալբերվիլ քաղաքի մոտակայքում, ուղևորատար ուղղաթիռ է կործանվել:

Ինրպես հաղորդում է ТАСС-ը, ուղղաթիռ 6 մարդ է եղել, որից 5-ը զոհվել է, իսկ ողջ մնացած միակ մարդը՝ օդաչուն, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Ուղղաթիռի վեց հոգանոց անձնակազմից 4-ը Ֆրանսիայի օդային նավիգացիոն ծառայության աշխատակիցներ են եղել, 2-ը՝ փրկարարներ:

Ուղղաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: