Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում արագացնում է ապօրինի արմատական ներգաղթյալների արտաքսումը երկրից. Le Figaro
Ի պատասխան հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ահաբեկչության՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերարդ Դարմանեն հստակ պարզաբանել է, որ 235 տնային այցերից և 248 ձերբակալություններից հետո իրավասու է երկրից վտարել 231 անօրինական ներգաղթյալների, հայտնում է Le Figaro թերթը:
Նախարար Դարմանեն նշել է, որ հակառակ անբարենպաստ պայմանների, ապօրինի ներգաղթյալներից 66-ն արդեն տեղափոխվել են իրենց երկրներ, իսկ մոտ 50-ը գտնվում են վարչական կենտրոններում՝ օդային ճանապարհները բացվելուն պես արտաքսվելու համար և 30-ը տնային կալանքի պայմաններում են:
«Արտաքսման քաղաքականությունը նոր չէ, սակայն այն նոր թափ է հավաքում հասարակության կարծիքի և Ելիսեյան պալատի ճնշման ներքո»- գրում է թերթը:
Աղբյուրը նշում է, որ հոկտեմբերի 16-ին մուսուլման աշակերտի կողմից ֆրանսիացի ուսուցչի դաժան գլխատումը, ինչպես նաև Նիցցայի եկեղեցում տեղի ունեցած հարձակումը պատճառ են դարձել արագացնելու անօրինական կարգավիճակ ունեցողների արտաքսումը երկրից:










