Տոկիոյի իշխանությունները մտադիր են մինչև 2030 թ. հրաժարվել բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների վաճառքից

06:47 • 09.12.20

Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են մինչև 2030 թ. հրաժարվել այն ավտոմեքենաների վաճառքից, որոնք բացառապես բենզինով կամ դիզելային վառելիքով են աշխատում, հաղորդում է ТАСС-ը:

Նախատեսվում է, որ մինչև այդ Տոկիոյում վաճառիք հանվող բոլոր ավտոմեքենաները պետք է աշխատեն հիբրիդային կամ էլեկտրական շարժիչներով: 

Բացի այդ, մայրաքաղաքային իշխանությունները նախատեսում են այդպիսի ավտոմեքենաների ձեռք բերման համար սուբսիդավորման ծրագիր ընդունել:

Այս քայլով Տոկիոյի իշխանությունները փորձում են արագացնել դիզելային վառելիքով ու բենզինով աշխատող ավտոմեքենաներից հրաժարվելու և ամբողջ երկում մինչև 2030-ական թթ. ներքին ավտոշուկայի փոխակերպման ժամկետներին մոտենալու գործընթացը:

Այս քայլը, միաժամանակ, կարող է խնդիր առաջացնել այն ավտոարտադրողների համար, որոնք ներդրումներ չեն կատարել էլեկտրաշարժիչների տեխնոլոգիական զարգացման ոլորտում:

 

Տոկիոյի իշխանությունները մտադիր են մինչև 2030 թ. հրաժարվել բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների վաճառքից