The Lancet հանդեսը հրապարակել Է Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

14:24 • 09.12.20

COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է Օքսֆորդի համալսարանի կողմից, 70,4 տոկոս միջին արդյունավետություն Է գրանցել մինչև 55 տարեկան մարդկանց շրջանում. ավելի բարձր տարիքի անձանց շրջանում հետազոտություններ չեն անցկացվել: Այդ մասին վկայում են The Lancet հանդեսում հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքների միջանկյալ հետազոտությունների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում և Բրազիլիայում բոլոր կամավորների մեծամասնությունը կազմել են 18-ից մինչև 55 տարեկան մարդիկ (87 տոկոս՝ Մեծ Բրիտանիայում, 90 տոկոս՝ Բրազիլիայում), մասնակիցների միայն 12 տոկոսն Է եղել 56 և ավելի բարձր տարիքի: Ուստի Օքսֆորդում նախազգուշացրել են, որ «չի կարելի գնահատել պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր տարիքի անձանց շրջանում»:Այն կուսումնասիրեն հետագայում:

Պատվաստանյութի արդյունավետության մասին տվյալները հիմնված են Մեծ Բրիտանիայում և Բրազիլիայում այն 11 հազար 636 մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների վրա, որոնք գտնվել են երեք առանձին խմբերում:

Երկու խմբում, որտեղ մասնակիցներն ստացել են պատվաստանյութի երկու ստանդարտ չափաբաժին, պատրաստուկի արդյունավետությունը երկրորդ չափաբաժնի ներարկումից 14 օր անց կազմել Է 62,1 տոկոս: Երրորդ խմբում, որտեղ մասնակիցներն ստացել են պատվաստանյութի նվազեցված առաջին չափաբաժինը և ստանդարտ երկրորդը, պատրաստուկի արդյունավետությունը կազմել Է 90 տոկոս:

Հետազոտության հեղինակները նաև հաղորդել են պատվաստանյութի անվտանգության մասին. Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում փորձի մասնակից 175 անձանց մոտ նշվել են կողմնակի ազդեցություններ: Դրա հետ մեկտեղ միայն երեք մարդու մոտ Է, որ այդ կողմնակի ազդեցությունները, «հնարավոր Է», որ կապված են եղել պատրաստանյութի հետ»: Կողմնակի ազդեցություններ գրանցած հինգ մասնակից եղել են 55-ից բարձր տարիքի: Պատվաստում ստացող խմբերում չեն գրանցվել հոսպիտալացման կամ հիվանդության ծանր ընթացքով դեպքեր:

The Lancet հանդեսը հրապարակել Է Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի փորձարկումների արդյունքները