ԱԺ նիստի օրակարգում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը և այլ հարցեր (տեսանյութ)

10:01 • 09.12.20

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան։

Օրակարգում ներառված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը և այլ հարցեր։

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն,

Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություն

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն

 Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին

 Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն: