Քաղաքացիները քաղաքի տարբեր հատվածներից երթով եկան ԱԺ-ի մոտ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի (տեսանյութ)
Քաղաքացիները երթով գնացին ԱԺ–ի մոտ։ Նշենք, որ ժամը 16։00–ին ԱԺ–ի մոտ սպասվում է հանրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նշենք նաև, որ ԱԺ–ում այսօր հարցուպատասխանի օր է։ Կառավարության անդամները պատասխանելու են ԱԺ պատգամավորների հարցերին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










