Տաշիր քաղաքում այրվել է «Мazda» մակնիշի ավտոմեքենա

14:06 • 09.12.20

Նոյեմբերի 30-ին, ժամը 14։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։06-ին։ Այրվել է «Мazda» մակնիշի ավտոմեքենա։