ՌԴ Օրենբուրգի մարզի նավթահորերից մեկում հրդեհ է բռնկվել. կա մեկ տուժած
ՌԴ Օրենբուրգի մարզում՝ Տալլին 2 նավթահորում, հորատանցքի գազի աղբյուրի բռնկում է տեղի ունեցել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Ստորգետնյա հատվածում կա հորատանցքի գազի աղբյուրի՝ 100 քմ մակերեսով բռնկում, կրակի բարձրությունը 25 մ է»,-ասել են մամուլի ծառայությունից ՝ հավելելով, որ հրդեհին տրվել է բարդության երկրորդ (բարձրացված) աստիճան:
Գրաչևսկի շրջանից հաղորդել են, որ միջադեպի հետևանքով մի տղամարդ վնասվածք է ստացել:
«Մեկ մարդ վնասվածք է ստացել՝ տեղի աշխատող է, նա հոսպիտալացվել է ջերմային այրվածքներով», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ դեպքի հետևանքով զոհեր չկան:
Մարզի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ 1993 թվականին ծնված տուժածը ձեռքերի 3% այրվածքներ է ստացել, նրան տեղափոխել են Գրաչևսկի շրջանի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք:
Հրդեհի մարմանը մասնակցել է 50 մարդ և 14 սարքավորում, հավելել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:










