«Նիկոլ, դավաճան» վանկարկումներն անցորդների կողմից ողջունվում էին ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով. Ռուբեն Մելիքյան
Քաղաքում «Նիկոլ, դավաճան» վանկարկումները ողջունվում էին անցորդների կողմից՝ ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանըՙ անդրադառնալով այն հայտարարություններին, թե Փաշինյանի հրաժարականի պահանջով հեղաշրջման են ձգտում էլիտաները, բայց ժողովուրդը շարունակում է աջակցել նրան:
«Այսօր քաղաքում «Նիկոլ, դավաճան» վանկարկումները ողջունվում էին անցորդների կողմից՝ ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով։
Գնացեք, «գետնի վրա աշխատող» ոստիկաններից հարցրեք։ Իրենք հո՛ լավ գիտեն։ Իջեք օդերից։ Այսօր ձեր դավաճան շեֆին ռեալ, ջերմ ու անկեղծ պաշտպանում է բացառապես Հայաստանում ադրբեջանական համայնքը։ Ու վերջ»,- գրել է Մելիքյանը։










