ԱՄՆ-ն ռուսական սպառազինության տեսակների, այդ թվում՝ С-400 համակարգերի ոչնչացմանն ուղղված զորավարժություններ է անցկացրել
ԱՄՆ-ն Ֆլորիդա նահանգի հարավ-արևելքում անցկացրել է Emerald Flag զորավարժությունները, որոնց ընթացքում ռուսական զենքի ոչնչացմանն ուղղված վարժանքներ են իրականացվել, The Defense Blog-ին հղումով գրում է Al Masdar News-ը։
Կայքում նշվում է, որ ամերիկյան զորքերը զորավարժությունների ընթացքում օգտագործել են ռուսական Տ-72 տանկերի, С-400 համակարգերի և Սու-34 կործանիչների պատճենները՝ որպես թշնամու թիրախներ։
Զորավարժությունների ընթացքում ամերիկյան զորքերը նաև օգտագործել են ցամաքային և օդային սպառազինություն, համակարգչային տեխնոլոգիաներ և արբանյակներ:
Մեկնաբանելով ամերիկյան զորավարժությունը՝ ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը ռուսական «Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ զորավարժությունները խիստ տարբերվում են իրական մարտական գործողություններից՝ ընդգծելով, որ С-400 զենիթահրթիռային համակարգերը և Սու-34 կործանիչները աշխարհի լավագույն մարտական սպառազինություններից են, և դրանք հեշտ չէ ոչնչացնել:
Իր հերթին RT-ն հաղորդել է, որ զորավարժությունների ժամանակ ռուսական տեխնիկայի թիրախավորումը ապացույց է առ այն, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։










