Երկագնդի միջին ջերմաստիճանը մինչև այս հարյուրամյակի ավարտը կարող է բարձրանալ ավելի քան 3°C-ով. ՄԱԿ

13:00 • 10.12.20

Երկագնդի միջին ջերմաստիճանը մինչև այս հարյուրամյակի վերջը կարող է բարձրանալ ավելի քան 3°C-ով։ Եվ դա չնայած ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, որը տեղի է ունեցել կորոնավիրուսային համավարակի հետևանքով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ շրջակա միջավայրի հարցով ՄԱԿ-ի ծրագրի զեկույցին հղումով։

Զեկույցի համաձայն՝ սպասվում է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկումն այս տարի կհանգեցնի ածխաթթու գազի արտանետումների 7%-ով կրճատման։ 2020 թվականին արտանետումների ակնկալվող կրճատումը կբերի գլոբալ տաքացման կրճատման ընդամենը 0.01°C-ով մինչև 2050 թվականը։

ՄԱԿ-ի ծրագրի տնօրեն Ինգեր Անդերսենի խոսքով՝ մոլորակում հարյուրամյակի վերջում 3.2°C-ով ավելի տաք կլինի նույնիսկ Փարիզի համաձայնագրով սահմանված պայմաների կատարման դեպքում։

Միևնույն ժամանակ Անդորսենը հստակեցրել է, որ ջերմոցային գազերի արտանետումներն առավելագույնի են հասել 2019 թվականին, իսկ այս տարին ամենատաքն է դիտարկվող ողջ ժամանակահատվածի ընթացքում։

 

Երկագնդի միջին ջերմաստիճանը մինչև այս հարյուրամյակի ավարտը կարող է բարձրանալ ավելի քան 3°C-ով. ՄԱԿ