SpaceX-ը ուղեծիր կարձակի Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը

17:21 • 11.12.20

SpaceX-ը ծրագրում Է դեկտեմբերի 11-ին ուղեծիր արձակել Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Spaceflight Now մասնագիտացված կայքը:

Արձակումը ծրագրվում Է ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 11:20-ից մինչև 13:20 (Երևանի ժամանակով 20:20-ից մինչև 22:20-ը)՝ Ֆլորիդայի նահանգի Կանավերալի հրվանդանի ԱՄՆ-ի ավիաբազայի 40-րդ մեկնարկային համալիրից:

SiriusXM ընկերության SXM-7 արբանյակի խնդիրը, որի զանգվածը հասնում Է յոթ տոննայի, Հյուսիսային Ամերիկայում S-ընդգրկույթով (դեցիմետրային եւ սանտիմետրային ալիքներով) ռադիոհեռարձակման ապահովումն Է:

Falcon 9 կրող հրթիռի առաջին բազմակի աստիճանը, որն արձակման համար կօգտագործվի արդեն յոթերորդ անգամ, պետք Է կառավարվող վայրԷջք կատարի Ատլանտյան օվկիանոսի լողացող հարթակի վրա:

SpaceX-ը ուղեծիր կարձակի Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը