Մի շարք երկրներում «Google» որոնողական համակարգի աշխատանքի խափանումներ են գրանցվել
Մի շարք երկրներում «Google» որոնողական համակարգի աշխատանքի խափանումներ են նկատվել, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Downdetector-ին:
Հաղորդվում է, որ ամենաշատ խափանումները նկատվել են ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ճապոնիայում, Դանիայում, Բելգիայում և Գերմանիայում:
«Google»-ի օգտատերերի 57%-ը խափանումների մասին է հայտնել, մոտ 42%-ի դեպքում խնդիրներ են առաջացել օգտահաշիվներ մուտք գործելու համար:










