Virgin Galactic ընկերությունն այսօր կփորձարկի տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված օդանավը
Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը պատրաստվում է հրթիռով աշխատող զբոսաշրջային օդանավի պատմական փորձնական թռիչք իրականացնել շաբաթ:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, դա կլինի անձնակազմ տեղափոխող առաջին թռիչքը Unity անվանումն ստացած բազմակի օգտագործման տիեզերանավով, որի թռիչքը կմեկնարկի հատուկ այդ նպատակով ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում կառուցված կայանից:
Ռիչարդ Բրենսոնին պատկանող ընկերությունը նախատեսում է տիեզերական զբոսաշրջությունը կյանքի կոչել 2021 թվականին: Արդեն ավելի քան 600 հաճախորդներ տեղ են ամրագրել օդանավով տիեզերք ուղևորվելու համար: Նրանց թվում են երգիչ Ջասթին Բիբերը և դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:










