Virgin Galactic-ն անսպասելիորեն չեղարկել է տիեզերական ուղևությունների համար նախատեսված օդանավի առաջին փորձնական թռիչքը
Ամերիկյան Virgin Galactic ընկերության գերձայնային օդանավը, որը պետք է փորձնական թռիչքի շրջանակներում հասներ մթնոլորտի վերին շերտեր, օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց անսպասելիորեն վերադարձել է:
Ինչպես հայտնում է CNN-ը, տիեզերական զբոսաշրջության համար նախադրյալ հանդիսացող օդանավի թռիչքի մեկնարկը տրվել է Նյու Մեքսիկո նահանգի կայանից, սակայն 12 000 կմ բարձրանալուց հետո այն հետ ուղղություն է վերցրել:
Ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ ասվում է, որ հրթիռային շարժիչի աշխատանքում խափանում է եղել: Նշվում է նաև, որ օդանավն ու անձնակազմը լավ վիճակում են, մասնագետները կկարգավորեն առաջացած խնդիրն ու շուտով նորից կփորձարկեն այն:
Հիշեցնենք, որ ընկերությունը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է իրականացնել ապագայի տիեզերական զբոսաշրջության համար ստեղծված օդանավի առաջին փորձնական թռիչքը: Ընկերությունը նախատեսում է զբոսաշրջիկներին տիեզերքում ուղևորության ուղարկել 2021 թվականին:










