ԱՄՆ-ում այսօրվանից սկսվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները
ԱՄՆ հիվանդություննրի վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը կիրակի`դեկտեմբերի 13-ին, ստորագրել է կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութի կիրառման վերաբերյալ փորձագիտական կենտրոնի խորհուրդները։ Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունը:
Ըստ ստորագրված փաստաթղթի՝ երկուշաբթի օրվանից ամբողջ երկրի տարածքում պատվաստումները կսկսվեն։
Նշենք՝ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը կորոնավիրուսի դեմ պատվաստել 100 միլիոն մարդու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) օրերս հավանություն էր տվել BioNTech ընկերության կողմից մշակված Pfizer պատվաստանյութի կիրառմանը՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում:










