Շնորհանդեսից առաջ հրապարակվել են Xiaomi Redmi K40 սմարթֆոնի արտաքինը պատկերող լուսանկարները  

23:38 • 15.12.20

 

Չինական Xiaomi ընկերության Redmi K40 սմարթֆոնի նախասերիական մոդելի դիզայնը պատկերող լուսանկարները հայտնվել են համացանցում: Լուսանկարները ներկայացնում է GSMArena կայքը՝ հայտնելով, որ դրանք տարածվել են չինական սոցցանցում:

Նշվում է, որ սմարթֆոնի նմուշը լուսանկարներում քողարկված է հատուկ ինժեներական պատյանով, սակայն որոշակի տարրեր նկատելի են: Առաջին հերթին ապագա սմարթֆոնը էկրանի սահմաններում տեղակայված դիմացի տեսախցիկով: Երկրորդ, ամբողջությամբ վերամշակվել է հիմնական տեսախցիկի հատվածը, որը 4 սենսոր է ներառում, որոնցից գլխավորը ներկայանում է 108 Մպ կետայնությամբ:

Սմարթֆոնի ստորին մասում նկատելի է USB-С միակցիչն ու բարձրախոսը: Նորույթը, որի շնորհանդեսը նախատեսված է 2021 թվականին, կներկայանա նաև Pro անվանումով տարբերակով:   

Շնորհանդեսից առաջ հրապարակվել են Xiaomi Redmi K40 սմարթֆոնի արտաքինը պատկերող լուսանկարները