Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության երկու անդամներ հրաժարվել են հանդիպել Լավրովի հետ

17:42 • 15.12.20

Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամներ Ժելյկո Կոմշիչը և Շեֆիկ Ջաֆերովիչը հրաժարվել են հանդիպել աշխատանքային այցով երկրում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

ԶԼՄ-ներին ուղղված համատեղ հայտարարության ժամանակ Կոմշիչն ու Ջաֆերովիչը նշել են, որ նման որոշումը կապված է երկուշաբթի օրը Դեյթոնի համաձայնագրերի վերաբերյալ ՌԴ նախարարի կողմից արված հայտարարությունների հետ, որոնք հակասում են Բոսնիայի դիրքորոշմանը:

Լավրովի հանդիպումը նախագահության երեք անդամներ Կոմշիչի, Ջաֆերովիչի և Միլորադ Դոդիկի հետ նախատեսված էր երեքշաբթի առավոտյան: Նախագահության անդամներից հանդիպմանն է մասնակցել միայն Դոդիկը:

Члены президиума Боснии и Герцеговины отказались встречаться с Лавровым -  YouTube

Կոմշիչն ու Ջաֆերովիչն ասուլիսում բացատրել են, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը մերժելու պատճառը «Սերգեյ Լավրովի աջակցությունն է Բոսնիա և Հերցեգովինայի ռազմական չեզոքության վերաբերյալ Սերբիայի Հանրապետության խորհրդարանի բանաձևին», որը արգելափակում է ԲՀ-ի մուտքը ՆԱՏՕ: Մեկ այլ պատճառ էլ նրանք անվանել են երկրի դրոշի բացակայությունը երկուշաբթի օրը Լավրովի և Դոդիկի հանդիպման ժամանակ:

«Բոլորի համար պարզ է, որ Լավրովը, որպես ՌԴ ԱԳ նախարար, համաշխարհային առաջատար երեք դիվանագետներից մեկն է, մեծ փորձ ունեցող անձնավորություն: Այս ազդանշանները անձնական չեն, այլ այն երկրի ազդանշաններն են, որը նա ներկայացնում է: Դոդիկի հետ հանդիպմանը դրոշի բացակայությունը մենք ընկալում ենք որպես արհամարհական վերաբերմունք և մերժում այն երկրի ինստիտուտներին, որտեղից նա եկել է », - ասել է Կոմշիչը:

Два члена президиума Боснии и Герцеговины отказались встречаться с Лавровым

Ի հավելումն՝ Ջաֆերովիչը հայտնել է, որ երկուշաբթի Լավրովի և Դոդիկի հանդիման ժամանակ արվել են հայտարարություններ, որոնք նա համարում է «անհարգալից վերաբերմունք Դեյթոնի համաձայնագրի նկատմամբ»:

«Ռուսաստանի Դաշնությունը հարգում է Դեյթոնին, ԲՀ-ի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, բայց երեկ ասուլիսի ժամանակ Լավրովի հայտարարությունում հնչած խոսքերը մեզ այլ բան են ասում: Հարգել Դեյթոնը` նշանակում է հարգել Բոսնիա և Հերցեգովինա պետությունը, նրա դրոշը և զինանշանը, որը երեկ դա չի արվել», ու շեշտել՝ երկիրը չի հրաժարվում «ՆԱՏՕ-ի ճանապարհից»:

Իսկ ի՞նչ է ասել Լավրովը 

Երկուշաբթի Լավրովը Դոդիկի հետ Արևելյան Սարաևոյում կայացած համատեղ մամուլի ասուլիսում  ասել է, որ Ռուսաստանը լիովին աջակցում է Բոսնիա և Հերցեգովինայում Խաղաղության ընդհանուր շրջանակային համաձայնագրի (Դեյթոնի համաձայնագիր) դրույթներին և կոչ է անում նրա բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել այն:

«Բոսնիա և Հերցեգովինայի համար ամբողջ պատասխանատվությունը տեղական օրինական ներկայացուցիչներին փոխանցելու հարցը վաղուց հասունացել է»,- ասել նա ու կարծիք հայտնել՝ գերագույն ներկայացուցչի ինստիտուտի պահպանումը, չնայած պայմանավորվածություններին, «իրականում խորհրդանշում է անկախ Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին պրոտեկտորատը»: